
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1,5 ԱՆԳԱՄ
«Շինարարության և շինանյութերի արտադրության ոլորտներում գնագոյացման կենտրոն»-ն այսօր հրպարակել է իր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն Մոսկվայում էկոնոմ դասի բնակարանների իրական գները նախորդ տարվա աշնան համեմատությամբ կրճատվել են ավելի քան 1,5 անգամ: Նույն ժամանակահատվածում բիզնես և էլիտար դասի բնակարանների գնման առք ու վաճառքի գործարքների թիվը կրճատվել է 2-3 անգամ: Կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Եռմոլաեվի (Евгений Ермолаев) կարծիքով համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի շարունական կրճատմամբ պայմանավորված Մոսկվայում բնակարանների գների անկումը դանդաղ տեմպերով, բայց կշարունակվի: