Տարածաշրջան

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00+0.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 111.54+1.28 WTI - 115.68+3.74
COMEX:  GOLD - 4645.50+0.61 SILVER - 72.66+1.13
COMEX:  PLATINUM - 1967.20-0.63
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.84+0.18 EUR/GBP - 1.1531+0.04
FOREX:  EUR/USD - 1.1531+0.04 GBP/USD - 1.3221+0.05
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53413.68+0.55 TOPIX - 3644.80-0.01
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
06/04/2026  CBA:  USD - 376.62-0.36 GBP - 498.76-0.1
06/04/2026  CBA:  EURO - 434.96-0.26
06/04/2026  CBA:  GOLD - 56176-54 SILVER - 859.59-0.82
ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ МТС-Ը ԿԲԱՑԻ 800 ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐ
08/06/2009 09:39
Կիսվել

ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ МТС-Ը ԿԲԱՑԻ 800 ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐ

Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ռուսական խոշորագույն բջջային օպերատոր ՄՏՍ (МТС) ընկերության գործադիր տնօրեն Միխայիլ Շամոլինը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ բացել բջջային հեռախոսների վաճառքի 800 նոր առևտրային սրահներ:

Նշենք, որ շատ վերլուծաբաններ կանխագուշակում էին ՄՏՍ-ի սույն քայլը: «Բիզնես 24»-ը բազմիցս է անդրադարձել ՄՏՍ-ի և Եվրոսետի միջև տարաձայնություններն, որի պատճառով ՄՏՍ-ը դադարեցրել էր համագործակցությունը Եվրոսետի հետ և կողմերը դատական հայցեր էին ներկայացրել միմյանց նկատմամբ: ՄՏՍ-ի եվ Եվրոսետի միջև տարաձայնություններ սկսեցին ի հայտ գալ այն բանից հետո, երբ «Եվրոսետ» խանութների ցանցը ձեռք բերեց «Վիմպելկոմ»-ը (beeline)` ՄՏՍ-ի գլխավոր մրցակիցը: Այս ամենի արդյունքում ՄՏՍ-ը զրկվեց բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ռուսական ամենամեծ խանութների ցանցի միջոցով իր ծառայությունները առաջարկելու հնարավորությունից, ինչն իհարկե որոշ չափով անդրադառձավ ընկերության վաճառքի ցուցանիշի վրա: 800 խանութներից բաղկացած ցանցի բացմամբ ՄՏՍ-ը կփորձի լրացնել սույն բացը և փաստորեն բջջային ծառայությունների մատուցման ոլորտում մրցակից ռուսական երկու խոշորագույն օպերատորների մրցակցությունը նոր շարունակություն կստանա, և նրանք կսկսեն նաև մրցակցել բջջային հեռախոսների վաճառքի ոլորտում: Մի բան կարելի է հաստատ նշել, որ ՄՏՍ-ի խանութների ցանցը ռուսական շուկայում թերևս միակ լուրջ մրցակիցը կդառնա «Վիմպլեկոմ»-ին (beeline) պատկանող Եվրոսետի համար:

06/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.62
-0.36
Եվրո (EUR)
434.96
-0.26
Ռուբլի (RUR)
4.7679
+0.0697
Լարի (GEL)
139.9
-0.01
56176
-54
Արծաթ
859.59
-0.82