
«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
Բջջային կապի ռուսական երկու խոշոր օպերատոների միջև կան տարաձայնություններ: «Վիմպելկոմ» (ապրանքային նշանը Beeline) ընկերությունը հրաժարվել է ընդունել ՄՏՍ (МТС) բջջային կապի օպերատորի սպասարկման սրահներում բաժանորդների կողմից իրականացված վճարումները:
Նման որոշման պատճառը ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Վիմպելկոմ» ընկերության վերաբերյալ տեղեկատվական նյութերի և գովազդի բացակայությունն է:
Նշենք, որ ՄՏՍ-ի սպասարկան ցանցի միջոցով վաճրումներ իրականացնում են «Վիմպելկոմ»-ի բաժանորդների միայն 1-2%-ը, և այս որոշումը բաժանորդների վճարումների վրա զգալի ազդեցություն չի ունենա:
Ռուսաստանում ՄՏՍ ընկերությունն ունի շուրջ 3500 սպասարկման կենտրոններ: