2008Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆԸ ՄՏՍ-Ը ԿՏՐԱՄԱԴՐԻ 39.4 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
Ռուսական խոշորագույն բջջային օպերատոր ՄՏՍ (МТС) ԲԲԸ-ի հրապարակած տվյալների համաձայն ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ հաստատվել է 2008թ. արդյունքներով մեկ սովորական բաժնետոմսի դիմաց 20.15 ռուբլի շահաբաժին վճարելու կարգը: Շահաբաժինների ընդհանուր ծավալը կազմում է 39 մլրդ 404 մլն 612 հազար 2002.15 ռուբլի: Նշենք, որ ՄՏՍ ընկերության զուտ շահույթը 2008թ. արդյունքներով կրճատվել է 6.8%-ով և կազմել 1.93 մլրդ դոլար: Այսպիսով, շահաբաժինների վճարմանը կտրամադրվի շահույթի 60%-ը: Նշենք, որ ՄՏՍ ընկերությունը սպասարկում է ավելի քան 93 մլն բաժանորդ Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Հայաստանում և Բելոռուսում: