МТС-Ը ԿԱՐՈՂ Է ԳՆԵԼ «ՂԱԶԱԽՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱԿՏԻՎՆԵՐԸ
ՄՏՍ (МТС) ընկերությունը նախատեսում է գնել Ղազախստանում բջջային կապի խոշոր օպերատոր «Մոբայլ տելեկոմ-սերվիս» (ապրանքային նշանը Neo) ընկերության բաժնետոմսերի 51%-ը: Նշենք, որ «Մոբայլ տելեկոմ-սերվիս» ընկերության ներկայիս սեփականատեր է հանդիսանում «Ղազախտելեկոմ» ընկերությունը, որի հետ էլ բանակցություններ է վարում ՄՏՍ ընկերությունը: «Ղազախտելեկոմ» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է վաճառել իր Neo ապրանքանիշն այն ընկերությանը, ով ունի բավարար ֆինանսական ռեսուրսներ և երկարաժամկետ ներդրումային ծրագրեր:
Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ը տեղեկացրել էր, որ ՄՏՍ-ը հետաքրքրվում է Ադրբեջանի և Ղազախստանի հեռահաղորդակցության շուկաներով: