
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 20,4%-ՈՎ
Նախիջևանի ինքնավար հանրապետության պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Նախիջևանի ՀՆԱ-ն աճել է 20,4%-ով և կազմել 649 մլն 453,1 հազար մանաթ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 1628,5 մանաթ կամ 2025,5 դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 19%-ով: