2009Թ.-ԻՆ NEMIROFF-Ն ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
2009 թվականի ընթացքում սպիրտային խմիչքների արտադրությամբ հայտնի ուկրաինական Nemiroff ընկերությունը գրանցել է արտադրության ծավալների աճ: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած տվյալներում` 2009 թվականին 2008 թվականի համեմատությամբ Nemiroff ընկերության արտադրության ծավալներն աճել են շուրջ 6,5%-ով, որն առավելապես պայմանավորված է ընկերության հիմնական շուկաներում` Ուկրաինայում, Ռուսաստանում և Լեհաստանում, վաճառքի ծավալների աճով:
Հատկանշական է, որ ընկերության արտադրանքի իրացման ամենամեծ շուկայում` Լեհաստանում, տարեկան կտրվածքով ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների աճ ավելի քան 17%-ով:
Նշենք նաև, որ տեղական շուկայում Nemiroff-ի վաճառքի ծավալներն աճել են 10,5%-ով, իսկ Ռուսաստանում իրացված արտադրանքի ծավալների տարեկան աճը կազմել է 7,2%: