
NISSAN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
Երեկ` հունիսի 2-ին, ճապոնական ավտոարտադրող Nissan ընկերությունը Սանկտ-Պետերբուրգում բացել է նոր գործարան: Նախատեսվում է, որ այս ծրագրի շրջանակներում Nissan ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 220 մլն դոլար: Սկզբնական շրջանում գործարանում կաշխատի 750 մարդ, իսկ արտադրության ծավալը կկազմի տարեկան մոտ 50 հազար ավտոմեքենա: Գործարանը կթողարկի բիզնես դասի Nissan Teana և Nissan X-Trail մոդելի ավտոմեքենաներ: