
NOKIA-ԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 14 ՄԻԼԻՈՆ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ 62 ՀԱԶԱՐ ՀԵՌԱԽՈՍ
Nokia ընկերության ռուսաստանյան պաշտոնական ներկայացուցչությունը հաստատել է այն տեղեկատվությունը, որի համաձայն 14 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 62 հազար բջջային հեռախոսներ գողացվել են: Հրապարակված տվյալների համաձայն այդ հեռախոսների իրացումը, 2008թ. մայիսին կնքված պայամանագրին համաձայն, պետք է ապահովեր «Դելտա» ընկերությունը, որն այժմ փոխել է իր գործունեության հասցեն: Nokia ընկերությունը իր ոչ բարեխիղճ գործընկերոջ հանդեպ իրականացնում է նախաքննություն: Այս հարցով դատական գործ դեռևս չի հարուցվել: