«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՏՎԵԼ Է ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ֆինլանդիայի կառավարությունը հաստատել է իր տնտեսական տարածքում «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարական աշխատանքների իրականցման վերջնական թույլտվությունը, ինչը նշանակում է, որ Nord Stream գազամուղի շինարարությանը խոչընդոտող բոլոր խնդիրները հաղթահարված են:
Հիշենցնենք, որ դեռևս անցյալ տարի Ֆինլանդիայի կառավարությունը, «Հյուսիսային հոսք» գազամուղի կառուցման նախագիծն ուսումնասիրելով բնապահպանական խնդիրների տեսանկյունից, հաստատել էր նախագծի բնապահպանական հիմնավորվածությունը:
«Հյուսիսային հոսք» նախագիծն իրականացնում է Nord Stream AG ընկերությունը, որը հանդիսանում է ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ի (51%), գերմանական BASF և E.On (20%) և N.V. Nederlandse Gasunie (9%) ընկերությունների համատեղ ընկերությունը: «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարությանը կմասնակցեն Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան:
Այս գազամուղն անցնելու է Բալթյան ծովի հատակով և արդեն հաջորդ տարվանից Եվրամիության երկրներին մատակարարելու է տարեկան 55 մլրդ խ.մետր գազ: