
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ
Գրասենյակների վարձակալության ռուսաստանյան շուկայում գրանցվել է գների կտրուկ անկում: Այժմ Մոսկվայում կարելի է վարձակալել «B» կարգի գրասենյակ և վճարել 1քմ դիմաց տարեկան ընդամենը 120 դոլար: Նշենք, որ Մոսկվայում «А» կարգի գրասենյակների վարձակալության գները 2008թ. հոկտեմբեր ամսվա համեմատությամբ կրճատվել են 30%-ով, իսկ «B» կարգի գրասենյակների վարձակալության գները` 40%-ով: Վերլուծաբանների կանխատեսմամբ վարձակալության գները մինչև տարվա վերջ կկրճատվեն ևս 10%-ով: