
ՃԳՆԱԺԱՄԸ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Նավթային ոլորտում ճգնաժամը դեռևս չի ավարտվել: Այսպիսի կարծիք է հայտնլ ռուսական «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովը; Նա նշել է, որ «Լուկօյլ» ընկերության արտադրանքի սպառման ծավալների աճ չի գրանցվել ոչ Եվրոպայում, և ոչ էլ Ռուսաստանում, իսկ ընթացիկ տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 7-12%-ով:
Ընկերության նախագահի հրապարակած տվյալների համաձայն նավթային ոլորտում որոշակի դրական տեղաշարժեր արդեն նկատվում են, սակայն դեռ վաղ է խոսել այս ոլորտում կայունության հաստատման մասին: Վագիտ Ալեկպերովը նշել է, որ ճգնաժամի պայմաններում ընկերությունը մշակել և իրականացրել է ծախսերի կրճատման քաղաքականություն, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցվել են ներդրումային որոշ ծրագրերի ֆինանսավորումը: