
ՕPEL-Ի ԳՆՈՒՄԸ MAGNA –ԽՆԱՅԲԱՆԿ ԿՈՆՑԵՌՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԻՐԱԿԱՆ Է
Հայտնի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգ» ընկերության վերլուծաբան Միխայել Գանելին հայտարարել է, որ Օpel ընկերության գնման նպատակով կանադական Magna ընկերության և ռուսական Խնայբանկի համատեղ կոնսորցիումի կողմից համապատասխան պայմանագրի կնքումը մոտ ապագայում անիրական է: Նրա կարծիքով GM ընկերությունը, հնարավոր է, որ ընդհանրապես հրաժարվի իր եվրոպական ներկայացուցչության վաճառման մտքից:
Հիշեցնենք, որ Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր է հանդիսանում ГАЗ խումբը, Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի ձեռքբերման համար GM ընկերությանն առաջարկել էին 500 մլն եվրո, ընդ որում Magna ընկերությունը նախատեսում էր ձեռք բերել Opel ընկերության բաժնետոմսերի 20%-ը, իսկ ռուսական Խնայբանկը` մնացյալ 35%-ը: