
PEPSI-Ն ՄՏԱԴԻՐ Է ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ամերիկյան Pepsico Inc ընկերությունը և ընկերության Pepsi Bottling Group (PBG) ներկայացուցչությունը մտադիր են Ռուսաստանում իրենց գործունեության ընդլայնման նպատակով առաջիկա երեք տարիների ընթացքում ներդնել ավելի քան 1 մլրդ դոլար, ինչի արդյունքում այս ընկերությունների կողմից Ռուսաստանում իրականացված ներդրումային ծրագրերի համախառն ծավալը կգերազանցի 4 մլրդ դոլարը: