
ՓՈԹԻՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Փոթի կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է Փոթիի ներկայիս օդանավակայանի տարածքում կառուցել Կովկասի ամեմամեծ միջազգային օդանավակայանը: Նախագահի խոսքերով անհրաժեշտ աշխատանքների արդյունքում կառուցվող օդանավակայանը կարող է ընդունել օրական այնքան ուղևոր, որքան ներկա դրույամբ ընդունում են միաժամանակ Թբիլիսիի, Երևանի և Բաքվի օդանավակայանները: Նախնական տվյալների համաձայն այս նոր միջազգային օդանավակայանը պատրաստ կլինի փոխադրել ուղևորներ և բեռներ արդեն հաջորդ ամռանը: