
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՄԵՐԺԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, ի տարբերություն իր գործընկեր` Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոդերի, մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկությունը: Նշենք, որ Ռուսաստանի վարչապետն առաջարկել էր Ժակ Շիրակին դառնալ «Գազպրոմ»-ի աշխատակից և գլխավորել «Հարավային հոսք» նախագիծը:
Հիշեցնենք նաև, որ «Գազպրոմ»-ն արդեն համագործակցում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոդերի հետ` Nord Stream գազամուղի ծրագրի շրջանակներում: Գերմանիայի նախկին կանցլերը գլխավորում է նախագծի բաժնետերերի խորհուրդը:
Nord Stream-ի բաժնետերերն են` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը (51%), գերմանական Wintershall Holding և E.ON Ruhrgas ընկերությունները (20%) և նեդերլանդական Gasunie ընկերությունը` 9%: