
PWC – ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԸՆԴԳԾՎԱԾ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԸ
Ռուսական բանկերը կորցրել են վստահությունը վարկառուների նկատմամբ: Այսպիսի եզրակացության են եկել PricewaterhouseCoopers ընկերության վերլուծաբանները: Վերջիններիս գնահատմամբ` ռուսաստանյան բանկերի համար բանկային գործունեության հետ կապված ռիսկերի տեսանկյունից ներկայումս առավել խնդրահարույց է վարկային ռիսկը, քանի որ վարկառու ընկերությունների գերակշիռ մասը ներկա պայմաններում ունի զգալի դժվարություններ իր պարտավորությունների մարման գծով:
Նշենք, որ դեռևս անցյալ տարի, PwC-ի վերլուծաբանների գնահատմամբ` Ռուսաստանի բանկային համակարգում առաջնային ռիսկ էր դիտարկվել իրացվելիության ռիսկը: