PWC – ՆԵՐԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ներկորպորատիվ խաբեությունների և պետական պաշտոնյաների կողմից իրենց դիրքի չարաշահումների տեսանկյունից Ռուսաստանը համաշխարհային առաջատար է: Այս մասին նշվում է 2009 թվականի ընթացքում տնտեսական հանցագործությունների ուղղությամբ PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության իրականացրած հետազոտության ամփոփված արդյունքներում:
Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն 2009 թվականի ընթացքում Ռուսաստանում գործող ռուսական և արտասահմանյան ընկերությունների շուրջ 71%-ը դարձել են խաբեությունների և չարաշահումների զոհ, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում են BRIC խմբի անդամ մյուս երկրների (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան) համապատասխան արդյունքները:
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այս ցուցանիշը 2007 թվականին սահմանվել է 12 տկոսային կետով ավելի ցածր մակարդակում: