Տարածաշրջան

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԳՈՎԱԶԴԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30/03/2010 14:53
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԳՈՎԱԶԴԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2009 թվականին Ռուսաստանի 10 խոշոր գովազդատու ընկերություններից 7-ը, չնայած ճգնաժամին, գրանցել են գովազդային ծախսերի աճ: AdIndex գործակալությունը, որն ուսումնասիրել է 2009 թվականին Ռուսաստանի գովազդի շուկայի զարգացման միտումները, ամփոփել է հիմնական արդյունքները` հրապարակելով գովազդատու 110 խոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակ:

Ներկայացված տվյալների համաձայն` անցյալ տարվա արդյունքներով Ռուսաստանի 10 խոշոր գովազդատու ընկերությունների համախառն բյուջեն աճել է շորջ 4%-ով` կազմելով 37,8 մլրդ ռուբլի: Այս մեկ տարվա ընթացքում իրենց գովազդային ծախսերը կրճատել են խոշոր գովազդատուների առաջին տասնյակում ընդգրկված երեք ընկերություններ` Procter & Gamble-ը, Unilever-ը և «Մեգաֆոն»-ը:

Ռուսաստանի 110 խոշոր գովազդատուների վարկանիշային աղուսյակի տվյալների համաձայն` 2009 թվականի արդյունքներով իրենց գովազդային ծախսերն ավելացրել են 39 ընկերություններ, ընդ որում գովազդային ծախսերի առավել մեծ աճ ապահովել է Metro խանութների ցանցը` գովազդի վրա ծախսելով 349  մլն ռուբլի:

Իր գովազդային ծախսերն առավել մեծ ծավալներով կրճատել է «Ինգոստրախ» ընկերությունը:

Նշենք, որ Ռուսաստանի խոշոր գովազդատուների վարկանիշային աղուսյակը գլխավորում է Procter & Gamble  ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում գովազդի վրա ծախսել է ավելի քան 5,6 մլրդ ռուբլի: Վերջինիս հաջորդում են L”Oreal (5,3 մլրդ ռուբլի) և МТС (3,6 մլրդ ռուբլի) ընկերությունները:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95