
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ռոսստատ (Росстат) վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում գործազրկության մակարդակը Ռուսաստանում կրճատվել է 0,3%-ով և կազմել 9,9%, իսկ գրանցված գործազուրկների թիվը կազմել է 7,5 մլն մարդ: Նշենք, որ նախորդ ամսվա տվյալներով գործազրկության մակարդակը կազմել էր 10,2%: Այսպիսիով, գործազուրկների թիվը մայիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 200 հազարով: Նշենք, որ 2008թ. սեպտեմբեր ամսից սկսված Ռուսաստանում գրանցվել է գործազրկության անընդմեջ աճ 1,5-10,3% սահմաններում: