
ԲՋՋԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՃԻ 45%-ՈՎ
Json & Partners Consulting վերլուծական գործակալության հրապարակած հետազոտական տվյալների համաձայն բջջային գովազդի ռուսաստանյան շուկան այս տարվա ընթացքում կարող է աճել շուրջ 45%-ով, իսկ շուկայի ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում կարող է կազմել 5,8 մլն դոլար: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 4 մլն դոլար, իսկ այս տարվա միայն առաջին եռամսյակում բջջային գովազդի շուկայի ընդհանուր ծավալը Ռուսաստանում կազմել է 1,39 մլն դոլար: Վերլուծաբանների կարծիքով բջջային գովազդն այժմ հանդիսանում է բջջային մարքեթինգի առավել տարածված և արդեն վերջնականապես ձավորված գործիք: