RBS ԲԱՆԿԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 44 ՄԼՆ ԵՎՐՈ
Royal Bank of Scotland (RBS) բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն բանկի կրած վնասը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 44 մլն եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել էր 479 մլն եվրո: Հաշվետու եռամսյակում բանկի պարտավորությունների ծավալը կազմել է 2,9 մլրդ եվրո, իսկ համախառն եկամուտն աճել է 26%-ով և կազմել 9,7 մլրդ եվրո: RBS բանկի գործադիր տնօրեն Ս. Հեստերը (Stephen Hester) նշել է, որ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանկը մշակում է նոր ռազմավարություն: