
RENAULT-Ը ԵՎ «ԱՎՏՈՎԱԶ»-Ը ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Renault ֆրանսիական ընկերության ղեկավարության հայտարարության համաձայն ընկերությունը մտադիր է ընդլայնել իր համագործակցության շրջանակները ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերության հետ:
Նախնական տվյալների համաձայն այս երկու ընկերությունները համաձայնության են եկել տեխնոլոգիական համագործակցության շուրջ: Նախատեսվում է 2012 թվականին սկսել ավտոմեքենաների համատեղ արտադրություն:
Նշենք, որ ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերության խոշոր սեփականատեր է հանդիսանում ֆիանսիական Renault ընկերությունը, և ոչ պաշտոնական տվյալների համաձայն առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է «ԱվտոՎԱԶ»-ում ընկերության մասնաբաժնի մեծացում: