ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 8,1%
Ռուսական Ռոսստատ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Ռուսաստանում գնաճը կազմել է 8,1%, ընդ որում միայն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ապրանքների և ծառայությունների սպառողական գների զգալի փոփոխություն չի գրանցվել:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսների ընթացքում Եվրամիության երկրներում սպառողական գների ինդեքսն աճել է 0,8%-ով, ընդ որում միայն օգոստոս ամսվա ընթացքում սպառողական գների առավել մեծ աճ գրանցվել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում: Այս երկրներում գնաճը կազմել է համապատասխանաբար 2,1% և 1,3%: Հաշվետու ամսվա ընթացքում սպառողական գների անկում գրանցվել է Հունաստանում, Բելգիայում և Լիտվայում: