
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայումս քննարկում է տարադրամի փոխանակման փողոցային կետերի գործունեության դադարեցման հարցը, ինչը հնարավորություն կտա բանկին առավել արդյունավետ կերպով վերահսկել վարկային կազմակերպությունների գնանշումային գործունեությունը: Այս մասին նշվում է Ռուսասկանի ԿԲ լիցենզավորման և ֆինանսական վերահսկողության վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն ներկայումս Ռուսաստանի քաղաքացիների գերակշիռ մասը գերադասում է տարադրամի փոխանակման գործառնությունների իրականացնել բանկերում, սակայն այս պայմաններում անգամ փողոցային փոխանակման կետերում չի նվազել խաբեությունների թիվը:
Կենտրոնական բանկը մտադիր է ուղղակիորեն փակել այն ֆինանսական կառույցները, որոնց գործունեության հիմնական ուղղվածությունը տարադրամի փոխանակումն է` փողոցային կետերի ցանցի միջոցով: