ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կողմ է Մաքսային միության շրջանակներում մեկ միասնական արժույթի ստեղծմանը: Այս մասին նա նշել է ԱՊՀ անդամ-երկրների միջազգային տնտեսական համաժողովին շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ: ՌԴ առաջին փոխվարչապետի գնահատմամբ` առաջիկայում սպասվում է Մաքսային միության շրջանակներում տնտեսական համագործակցության ընդլայնում:
Իգոր Շուվալովի խոսքերով` ԱՊՀ համագործակցության տեսանկյունից ներկայումս առավել կարևորվում է համագործակցության անդամ երկրների միջև մեկ միասնական վճարահաշարկային համակագիր ստեղծումը, ինչպես նաև ԱՊՀ միջկառավարական բանկի գործառույթների հստակեցումը: