ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 10,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստան մասնավոր հատվածի միջոցով կապիտալի զուտ ներհոսքը, վճարային հաշվեկշռի նախնական տվյալների համաձայն, կազմել է 4,5 մլրդ դոլար` այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,3 մլրդ դոլար: Ռուսաստանի բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել էր 14,7 մլրդ դոլար: Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 10,2 մլրդ դոլար:
Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կապիտալի զուտ արտահոսքը կազմել էր 31,9 մլրդ դոլար: