
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 134.3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2009 թվականի արդյունքներով Ռուսաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը սահմանվել է 134.3 մլրդ դոլար մակարդակում, որը 66.2 մլրդ դոլարով կամ 33%-ով գերազանցում է 2008 թվականի համապատասխան ցուցանիշը:Այս մասին նշվում է Ռուսաստանի մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներում:
Նշենք նաև, որ հաշվետու տարվա արդյունքներով ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 25.0 մլրդ դոլար` տարեկան կտրվածքով գրանցելով անկում 8.0 մլրդ դոլարի սահմաններում, իսկ այլ երկրների հետ Ռուսաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 109.3 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 58.1 մլրդ դոլարով: