
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 40%-ՈՎ
Blackwood հետազոտական և խորհրդատվական ընկերության հրապարակած տվյալների համաձայն ներկայիս ճգնաժամի պայմաններում Սանկտ-Պետերբուրգում բնակարանների առաջնային շուկայում գները գրանցել են շուրջ 40% անկում: Նույն ժամանակահատվածում Մոսկվայում գրանցվել է նորակառույցների գների անկում 20,4%-ով: Ընկերության հրապարակած հետազոտական տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում բնակարանների առաջնային շուկայում գինը 1 քառ. մետրի դիմաց կազմել է 6,1 հազար դոլար, մինչդեռ այս ցուցանիշը Մոսկվայում կազմել է միջինը 16,3 հազար դոլար: