
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 0.1%-ՈՎ
Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության տարածած հաղորդագրության համաձայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում զբաղվածության ծառայությունում հաշվառում անցած գործազուրկների թիվն աճել է 0.1%-ով: 2009 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը Ռուսաստանում կազմել է 2 մլն 14 հազար:
Նախարարության հայտարարության համաձայն վերջին շաբաթների ընթացքում գործազուրկների թվաքանակի աճը կրում է պարբերաշրջանային բնույթ, և այս տարվա արդյունքներով Ռուսաստանում գործազուրկների միջին տարեկան թվաքանակը կկազմի 2.2 մլն մարդ: