ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՊՀ անդամ երկրների զգալի մասը ճգնաժամի պայմաններում ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմել է ինչպես միջազգային տարբեր կառույցներին, այնպես էլ Ռուսաստանի կառավարությանը: Ռուսական Խնայբանկի մակրոտնտեսական վերլուծությունների կենտրոնի տվյալներով` ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանն ԱՊՀ անդամ երկրներին տրամադրել է ավելի քան 10 մլրդ դոլար ֆինանսական աջակցություն:
Հատկանշական է, որ պետական բյուջեի եկամուտների կրճատման պայմաններում ԱՊՀ անդամ երկրներից միայն մի քանիսին է հաջողվել ֆինանսավորել պետական բյուջեն` առանց արտաքին փոխառությունների օգնության: Այդպիսի երկրներից են Ադրբեջանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենիան, միչդեռ մյուս երկրները, այդ թվում և Հայաստանը, ակտիվորեն օգտվել են արտաքին փոխառություններից: