
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ
Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ Ռուսաստանում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների շուրջ 0,2% աճ: Ինչպես նշվում է նախարարության հայտարարության մեջ` այս ցուցանիշի աճ ամսական կտրվածքով գրանցվում է շարունակական անկումից հետո:2009 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել էր շուրջ 1%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ:
Նշենք, որ 2008 թվականի նոյեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել էր շուրջ 11% անկում: