ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 18,4%-ՈՎ
Ռուսաստանի հիմնական կապիտալում ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 18,4%-ով:
Ինչպես նշվում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ` Ռուսաստանի հիմնական կապիտալում ներդրումներն այս տարվա նոյեմբերին 2008 թվականի նոյեմբերի համեմատությամբ կրճատվել են 14,8%-ով, իսկ ամսական կտրվածքով այս ցուցանիշը գրանցել է 0,4% անկում:
2009 թվականի հուվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի հիմնական կապիտալում ներդրումների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել էր 18,8%-ով: