18/06/2010 10:18
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՃ
2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ Ռուսատանում ավտոմեքենաների արտադրության ծավալները աճել են 64,8%-ով: Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում Ռուսաստանում արտադրվել է 380 հազար ավտոմեքենա, ընդ որում միայն մայիս ամսում Ռուսաստանում արտադրված ավտոմեքենաների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է շուրջ 2 անգամ, իսկ ապրիլ ամսվա համեմատությամբ մայիսին գրանցվել է ավտոմեքենաների արտադրության ծավալների 2,4% աճ:
Հաշվետու 5 ամիսների ընթացքում Ռուսաստանում ավտոբուսների թողարկման ծավալներն աճել են 29,5%-ով, իսկ բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 40,8%-ով:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
