2009Թ.-ԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 8.4%
2009 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով գործազրկության ակարդակը Ռուսաստանում կազմել է 8.2%: Ինչպես նշվում է Ռուսաստանի պետական վիճակագրական Ռոսստատ ծառայության հրապարակած տվյալներում` 2009 թվականի արդյունքներով գործազրկության մակարդակը միջինում կազմել է 8.4%:
Հրապարակած տվյալների համաձայն տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվաքանակը 2009 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով կազմել է 75.4 մլն մարդ, ընդ որում զբաղվածների թվաքանակը կազմել է 69.2 մլն, իսկ 6.2 մլն մարդ հաշվառվել է որպես գործազուրկ: