
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՆԱԵՎ, ՈՐ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹ
Անցումը մեկ միասնական արժույթին և արժութային քաղաքականությանը արդիական է ոչ միայն Մաքսային միության անդամ երկրների (Ռուսաստանի, Բելոռուս, Ղազախստան), այլև բոլոր ԱՊՀ երկրների համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՊՀ պետքարտուղար Պավել Բորոդինը` նշելով, որ ԱՊՀ տարածքում մեկ միասնական արժույթի ստեղծման հավանականությունը մեծ է:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովի շրջանակներում նույնպես հնչել էին ԱՊՀ տարածքում մեկ միասնական վճարային համակարգի և միասնական արժույթի ստեղծմանը կողմ բազմաթիվ կարծիքներ: