ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսն արդեն 2012 թվականին Մաքսային միության շրջանակներում կստեղծեն վերազգային կառավարման մարմին, որին կփոխանցվեն առանձին երկրների կառավարությունների լիազորությունների մի մասը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը` նշելով, որ վերազգային կառավարման նոր մակարդակին անցումը կիրականացվի այն նույն մեխանիզմով, որը ժամանակին կիրառվել է նաև Եվրամիության կազմավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի Մաքսային միությունը սկսել է գործել 2010 թվականի հունվարի 1-ից: Նախատեսվում է, որ Մաքսային օրենսդրությունը ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա հուլիսի 1-ից, իսկ այս երեք երկրների մեկ միասնական տնտեսական համակարգն, ինչպես սպասվում է, կստեղծվի 2012 թվականին: