14/05/2010 11:06
ԱՊՐԻԼԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 5,7%-Ը
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Ռուսաստանի դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է շուրջ 200 մլրդ ռուբլի` գերազանցելով երկրի ՀՆԱ-ի 5,7%-ը: ՌԴ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի արդյունքներով Ռուսաստանի դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 3,4%-ը կամ շուրջ 444,6 մլրդ ռուբլի:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ՌԴ բյուջեի եկամուտները կազմել են 2,6 տրիլիոն ռուբլի, իսկ ծախսերը` 3,6 տրիլիոն ռուբլի:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը 2010 թվականի համար կանխատեսում է երկրի բյուջեի պակասուրդի աճ` մինչև ՀՆԱ-ի 6-6,8% մակարդակը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
