
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 12,9 մլրդ դոլար: Այս մասին նշվում է Ռուսաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներում:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը զգալիորեն կրճատվել է` նախորդ տարվա համապատասխան եռամսյակում գրանցված ցուցանիշի համեմատությամբ: 2009 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել էր 35 մլրդ դոլար:
2009 թվականի ընթացքում այս ցուցանիշը գերազանցել էր 56 մլրդ դոլարը: