ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 59.4%-ՈՎ
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում մարդատար ավտոմեքենաների արտադրության ծավալը Ռուսաստանում կրճատվել է 59.4%-ով և կազմել 350 հազար ավտոմեքենա: Նույն ժամանակահատվածում բեռնատար մեքենաների արտադրությունը Ռուսաստանում կրճատվել է 71.2%-ով և կազմել 48.8 հազար միավոր:
Նախարարության հրապարակած տվյալներում որպես ավտոարտադրության անկումը պայմանավորող հիմնական գործաններ նշվում են ներքին շուկայում պահանջարկի նվազումը, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում վարկավորման ծավալների կրճատումը:
Նշենք նաև, որ այս տարվա հուլիս ամսվա արդյունքներով հունիս ամսվա համեմատությամբ Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաների արտադրությունն աճել է 3.1%-ով, իսկ բեռնատար մեքենաների արտադրությունը` 24.1%-ով: