ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ՆՈՐ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱԿՈՒՄԸ
Անցյալ տարի Ռուսաստանում բանկերի կողմից թողարկվել է այս երկրի համար ռեկորդային ցածր մակարդակի` ընդամենը 4.7 մլն վճարային քարտ: Նշենք, որ 2008 թվականի համեմատությամբ նոր թողարկված պլաստիկ քարտերի ընդանուր քանակը կրճատվել է շուրջ երեք անգամ:
Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն նոր թողարկված պլաստիկ քարտերի քանակի ռեկորդային անկումը առավելապես պայմանավորված է բանկերի վարկառուների թվաքանակի կրճատմամբ:
Ռուսաստանի բանկի տվյալների համաձայն Ռուսաստանի քաղաքացիները սկսել են առավել շատ օգտվել պլաստիկ քարտերից: 2009 թվականի ընթացքում վճարային քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 9.4 տրիլիոն ռուբլի: Հատկանշական է, որ բանկոմատների միջոցով կանխիկացվել է 8.47 տրիլիոն ռուբլի, մինչդեռ վճարային գործառնություններ իրականացվել են ընդամենը 876.5 մլրդ ռուբլի համախառն արժեքով: