09/06/2010 12:40
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների արդյունքներով Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 5%-ով: Հաշվետու 5 ամիսներին ռուսական ավտոշուկայում վաճառվել է 615 հազար 665 ավտոմեքենա: Հատկանշական է, որ միայն մայիս ամսվա ընթացքում ռուսական ավտոշուկայում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 31%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանում իրացվել է 157 հազար 937 ավտոմեքենա:
Եվրոպական Բիզնեսի Ասոցիացիայի տվյալների համաձայն` ռուսական ավտոշուկայում առավել մեծ պահանջարկ են վայելել Priora, Samara, Kalina, Logan, Focus, 4×4, Niva, Lacetti մակնիշի ավտոմեքենաները:
Նշենք, որ ռուսական ավտոշուկայում ակտիվության վեականգնմանն առավել նպաստել է ՌԴ կառավարության մշակած` «հին ավտոմեքենաները նորով փոխարինելու» ծրագիրը: Այն մեկնարկել էր այս տարվա մարտին: Ծրագրի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիները, հանձնելով իրենց հին ավտոմեքենաները, որոնց տարիքը գերազանցում է 10 տարին, ստանում են 50 հազար ռուբլի զեղչ` նոր ավտոմեքենա գնելու համար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
