09/09/2010 11:52
ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5,5%-ՈՎ
2010 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Ռուսաստան է ներմուծվել 317,4 հազար մարդատար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 5,51%-ով: ՌԴ Մաքսային ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում բեռնատար ավտոմեքենաների ներմուծման ծավալներն աճել են 98,3%-ով:
Ներկայացված տվյաների համաձայն այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով Ռուսաստանից մարդատար ավտոմեքենաների արտահանման ծավալները կրճատվել են 11,87%-ով: Այս ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանել է 123 հազար ավտոմեքենա:
Նշենք նաև, որ Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրության ծավալներն աճել են 70,6%-ով: Այս ժամանակահատվածում Ռուսաստանում արտադրվել է 599 հազար ավտոմեքենա:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
