
ԱՅՍ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Այս տարվա հունվար-փետրվար ժամանակահատվածում Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են շուրջ 2,855 մլրդ դոլարով կամ տոկոսային արտահայտությամբ 0,65%-ով` մարտի 1-ին դրությամբ կազմելով 436,179 մլրդ դոլար: Հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել էին 439,034 մլրդ դոլար: Այս մասին նշվում է Ռուսաստանի կենտրոնական բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: