27/09/2010 13:00
ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ռուսական խոշորագույն ընկերություններին չի հաջողվել ապահովել տարեկան շահույթի համախառն մակարդակի աճ: Այսպես, Финанс պարբերականը հրապարակել է ամենաշահութաբեր ընկերությունների իր ավանդական տարեկան վարկանիշը, ըստ որի 2009 թվականի արդյունքներով վարկանիշում ընդգրկված ռուսական խոշոր ընկերությունների համախառն շահույթը կրճատվել է 3%-ով:
Վերլուծաբանների գնահատմամբ` նախորդ տարվա արդյունքներով ռուսական «հսկաների» համախառն հասույթը կազմել է 31,42 տրիլիոն ռուբլի: Այս գումարը չի գերազանցում անգամ 1 տրիլիոն դոլարը: Հատկանշական է, որ շահույթի համախառն մակարդակի անկմանը զուգընթաց ռուսական առաջատար ընկերություններն այս մեկ տարվա արդյունքներով գրանցել են համախառն ակտիվների աճ: Հաշվետու ժամանակահատվածում այս ցուցանիշն աճել է 7,6%-ով և կազմել 60,38 տրիլիոն ռուբլի:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով ամենաշահութաբեր ընկերություն է ճանաչվել «Գազպրոմ»-ը, որի տարեկան շահույթը կազմել է 856,912 մլրդ ռուբլի:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
