
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է 2,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ` Ռուսաստանի արտաքին պարտքը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով աճել է 2,1 մլրդ դոլարով և ապրիլի 1-ի դրությամբ կազմել 473,7 մլրդ դոլար: Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել էր 471,6 մլրդ դոլար:
Ռուսաստանի բանկի կանխատեսումների համաձայն 2010 թվականի արդյունքներով Ռուսաստանի արտաքին պարտքի մարման գծով վճարումները կկազմեն 106,4 մլրդ դոլար: