
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԱՐԵԿԱՆ ԿԱՐՏԱՀԱՆԻ 9-10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Առաջիկա տարիներին Ռուսաստանը կարտահանի տարեկան 9-10 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա և զինամթերք: Նման կանխատեսում են ներկայացրել Ռազմատեխնիկական համակործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ կայացած իրենց հանդիպման շրջանակներում:
Նշենք, որ ներկայումս ռուսական ռազմատեխնիկայի և զինամթերքի գծով ներկայացված պատվերների ընթացիկ համախառն ծավալը կազմում է շուրջ 34 մլրդ դոլար: