2009Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 21,7 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՀԱՑԱՀԱՏԻԿ
2009 թվականին Ռուսաստանն արտահանել է 21,7 մլն տոննա հացահատիկ` 3,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Ինչպես նշվում է հացահատիկի փոխադրումները կազմակերպող «Ռուսագրոտրանս» ընկերության տվյալներում` այս մեկ տարվա ընթացքում հացահատիկի արտահանումն աճել է շուրջ 8,2 մլն տոննայով:
Նշենք, որ 2008 թվականին Ռուսաստանն արտանել էր 13,5 մլն տոննա հացահատիկ` 3,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն այս տարվա հունվարին Ռուսաստանի հացահատիկի արտահանման ծավալները կկազմեն 1,3-1,4 մլն տոննա, իսկ 2009-2010 գյուղատնտեսական տարվա ընթացքում կարտահանվի 20 մլն տոննա հացահատիկ: