ՀՈՒՆՎԱՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
2010 թվականի հուևնվարին Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության դրական մնացորդը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան երկու անգամ` կազմելով 16,1 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 7,4 մլրդ դոլարի դիմաց: Այս մասին նշել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը:
Վերջինիս հրապարակած տվյալների համաձայն 2010 թվականի հունվարին Ռուսաստանի արտահանման համախառն ծավալը կազմել է 27,8 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալները` 11,7 մլրդ դոլար: