UBS – 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 5.5%-ՈՎ
2010 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է գրանցել 5.5% աճ` նավթի մեկ բարելի դիմաց սահմանված 75 դոլար միջին գնի և 60 մլրդ դոլար կապիտալի զուտ ներհոսքի պայմաններում: Նման կանխատեսում է ներկայացրել շվեյցարական UBS բանկը:
Նշենք, որ պաշտոնական կանխատեսումների համաձայն հաջորդ տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1.6%-ով, սակայն Ռուսաստանի կառավարությունը չի բացառում, որ նավթի առավել բարձր գների պայմաններում ՀՆԱ-ն կարող է աճել ավելի արագ տեմպերով:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների համաձայն նավթի մեկ բարելի դիմաց գների 60-70 դոլար պայմաններում Ռուսաստանի տնտեսությունը կարող է գրանցել 3-3.5% աճ: